Գամղրելիձեն Ջավախքի բնակչությանը համոզում է պատվաստանյութի անվտանգության հարցում
Ամիրան Գամկրելիձեն պատվաստումների մարաթոնի շրջանակներում երկօրյա այցով գտնվում է Սամցխե-Ջավախքում։
Գանձա գյուղի ամբուլատորիայում բուժանձնակազմը, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները և դպրոցի ուսուցիչները պատվաստվում են Sinopharm, Sinovac և Pfizer պատվաստանյութերով:
«Մեր այցի նպատակն է մարաթոնի ժամանակ շփվել բնակչության հետ և ավելի շատ համագործակցել մեր գործընկերների, գյուղի բժիշկների, հոգաբարձուների հետ, քանի որ նրանք լուրջ դեր ունեն պատվաստվելու հարցում։ Նինոծմինդայում պատվաստվել է բնակչութան 15 տոկոսը, պետք է այս ցուցանիղը հասնենք 60 տոկոսի»,- ասում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը Նինոծմինդայի Գանձա գյուղում։
«Մեկ ամիս է, ինչ ամբողջովին պատվաստվել եմ Pfizer-ով, ուսուցիչ եմ, աշխատում եմ այստեղ՝ դպրոցում, Գանձայի դպրոցի անձնակազմի 50%-ը պատվաստվել է, գյուղում պատվաստվել է բնակչության մինչև 20 մարդ»,- ասում է Գանձա գյուղի բնակիչ՝ Ագասին Բադիշիանը:
Ամիրան Գամկրելիձեն խոսել է նաեւ բնակչության մտավախությունների մասին. Նա նշեց, որ պատվաստանյութը որևէ հատուկ հակացուցումներ չունի։
«Իմ գործենկերը գիտի, որ եթե մարդու մոտ նկատվում է ալերգիկ ռեակցիա, այդ դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ խորհրդատվություն: Կատարել ենք մոտ 2 մլն պատվաստում, այստեղից բարդություններ կային միայն 100-120 դեպքում: Երբ մարդը ստիպված եղավ մի քանի օր կամ մի քանի ժամ մնալ բժշկական հաստատությունում»,- բացատրում է նա:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը այսօր կայցելի Ախալքալաք և Ասպինձա: