Ախալքալաքում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր քանակն է 13 332: Մեկ օրում գրանցվել է վարակման 119 նոր դեպք: Այստեղից ամենաշատը՝ 35 - Ախալցիխեում, իսկ ամենաքիչը՝ 5 դեպք Նինոծմինդայում է գրանցվել:
Անցած օր ու գիշերվա ընթացքում մահացել է ևս երեք պացիենտ, նրանցից մեկը՝ 74-ամյա տղամարդը Ասպինձայի մունիցիպալիտետի բնակիչն էր, իսկ երկուսը՝ 54 և 81-ամյա տղամարդիկ Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչներ էին:
Այս փուլում բուժվում է 168 հիվանդ:
Տարածաշրջանում կորոնավիրուսից մահացել է 127 մարդ:
Մեկ օրում ապաքինվել է 143 պացիետն և ընդհանուր առողջացածների քանակը կազմում է 12 800 մարդ: