Նոյեմբերի 10-ին, կեսօրին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում անհայտ անձինք թալանել են Փոկա գյուղի բնակչի տուն։
NOR ռադիոկայանի աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպուտի ժամանակ սեփականատերերը տանը չեն եղել։ Տնից գողացել են մոտ 32.000 լարի. Գողերը շրջել են ամբողջ տունը՝ իրենց հետ տանելով դոլարի և լարիի տեսքով գումար։
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, որը ենթադրում է գողություն։