Վրաստանում կարտոֆիլի պակաս կարող է ստեղծվել
Հոկտեմբերին Վրաստանից արտահանվել է 9,7 հազար տոննա նոր կարտոֆիլ, ինչը 90 տոկոսով ավելի է վերջին 7 տարվա նույն ժամանակահատվածի արտահանման ընդհանուր ծավալից։ Վրացական կարտոֆիլի արտահանման 81%-ը Ռուսաստանին է պատկանում:
FOB պայմաններով ռուսական շուկայում արտահանման գինը կազմել է 420 դոլար մեկ տոննայի դիմաց, ինչը հոկտեմբերին Վրաստանից կարտոֆիլ ներկրողների մեջ ամենաբարձր գինն է։ Արտահանումն անսովոր բարձր է եղել նաև սեպտեմբերին։ Այսպիսով, ըստ EastFruit պորտալի, վրացական շուկայում կարող է կարտոֆիլի պակաս լինել։
Այս տարվա սեպտեմբերին և հոկտեմբերին ռուսական շուկայում աննախադեպ պահանջարկի պատճառով վրացական թարմ կարտոֆիլի արտահանումը կազմել է 16 հազար տոննա, ինչը 3 անգամ գերազանցում է 2014-2020 թվականների նույն ամիսների արտահանման ընդհանուր ծավալը։
Արտահանման նման պայմաններում վրացական շուկայում կարտոֆիլի գինը շարունակում է բարձր մնալ։ Նոյեմբերի սկզբին տեղի ֆերմերների համար 1 կգ կարտոֆիլի գինը կազմում էր 1,10 լարի: Սա 2020 թվականի սույն ժամանակահատվածի համեմատ, 133%-ով, իսկ 2019 թվականի նոյեմբերի սկզբների համեմատ՝ 46%:
Ինչպես նշում է EastFruit-ը, պայմանավորված այն հանգամանքով, որ նոյեմբերին ռուսական բեռնատարները կմնան վրացական կարտոֆիլի դաշտերում, արտահանման ծավալները կրկին մեծ կլինեն։ Նախորդ տարիների համեմատ՝ նոյեմբերին տեղական շուկայում կարտոֆիլի գինը բարձր կպահպանվի։