Ինչպե՞ս կգործեն մանկապարտեզները, եթե հայտնաբերվի կորոնավիրուս
Առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի վերաբերյալ նոր առաջարկներ են մշակվել նախադպրոցական հաստատությունների համար: Մանկապարտեզներում Covid-19-ի հայտնաբերման դեպքում այն ամբողջությամբ կարանտինային ռեժիմի չի անցնի:
Ո՞ր դեպքում ինչպե՞ս կգործեն մանկապարտեզները, եթե հայտնաբերվի կորոնավիրուս.
«Հանձնարարականներ են մշակվել, ըստ որոնց՝ պետք է սահմանվեն բարձր և ցածր ռիսկային շփումները՝ հաշվի առնելով, որ եթե մանկապարտեզի տարածքում գրանցվի կորոնավիրուսի դեպք, ապա այն ամբողջությամբ կարանտինացնելն այլևս պարտադիր չի լինի։
Եթե վարակվածը երեխա է, ապա առցանց կարգով կսովորի մի խումբը և ոչ թե ամբողջ մանկապարտեզը: Վարակակիրների հետ սերտ շփում ունեցող ռիսկ խմբի ներկայացուցիչները կմեկուսանան, մնացածները կշարունակեն գործունեությունը:
Եթե վարակվում է դաստիարակը և նա մնացածների հետ ունեցել է շփում, այս դեպքում կորոշվի՝ մանկապարտեզը ամբողջությամբ կփակվի՞, թե՞ ոչ, քանի որ հարցը վերաբերում է մի քանի ուսուցիչների։
Եթե հավաքարարը հիվանդանա, կկատարվի համաճարակաբանական հետազոտություն,պարզելու համար, թե որ դեպքում նրա հետ շփվող անձը պետք է համարվի բարձր ռիսկ պարունակող, իսկ որ դեպքում՝ ցածր։
Բարձր ռիսկային շփումները ենթակա են ինքնամեկուսացման (կամ կարանտինի) ռեժիմի, բարձր ռիսկայինների լիովին պատվաստված կոնտակտները ենթակա չեն ինքնամեկուսացման/կարանտինի, եթե վարակվելուց հետո 3-րդ և 5-րդ օրը անցկացվի արագ COVID-19 թեստ:
Կարիք չկա վարակված անձի հետ շփվող աշխատակիցներին թեստավորել, եթե նրանց մոտ մեկուսացման/կարանտինի ընթացքում չեն հայտնաբերվում COVID-19 վարակի բնորոշ նշաններ»,- ասվում է փաստաթղթում։
Առաջարկությունները գործում են ողջ երկրում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական մանկապարտեզներում: