Սամցխե-Ջավախքի երեք բնակիչների գտել են մահացած. Դիտավորյալ սպանություն
Թբիլիսիում, Վազիանիի թաղամասում մահացած են գտել երեք անձի: 35-ամյա կնոջ, նրա ամուսնու և մոր դիերը հայտնաբերել են սեփական տանը: Դեպքից հետո, Ադիգենիի բնակիչների մահվան վարկած էին համարում գազի արտահոսքը։
«Մահացել է երիտասարդ կինը, նրա ամուսինն ու մայրը: Ծագումով Ադիգենից են, հետո տեղափոխվել էին Ծալկա, արդեն մի քանի տարի է, ինչ ապրում են Թբիլիսիում: Հաստատ ասել չեմ կարող, թե ինչ է տեղի ունեցել, ասում են, որ պատճառը գազի արտահոսքն է»,- պատմում են գյուղ Զարզմայում, որտեղ նախկինում ապրում էր կնոջ ամուսինը՝ Դ.Ս.-ն:
Ինչ վերաբերում է ՆԳՆ-ին, ապա գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 109-րդ հոդվածով, որը նախատեսում է երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանություն։
Տարածված տեղեկության համաձայն, տղամարդը սառը զենքով վիրավորել է կնոջն ու նրա մորը, ապա ինքնասպան եղել։