Լուրեր
Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհահատվածին մեքենա է կողաշրջվել
Այսօր՝ փետրվարի 9-ին, Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհահատվածին մերկասառույցի պատճառով ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Տուժածներ չկան: Աղբյուրը՝ Nor.ge
Միջադեպին ականատես վարորդները դուրս են բերել ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված։
Նշենք, որ Օրլովկա-Սպասովկա ճանապարհից դեպի մաքսակետ տանող հատվածը ժամը 10.00-ի դրությամբ ամբողջությամբ մերկասառույց է, որի վրա բարակ ձյան շերտ է, ինչն էլ ավելի վտանգավոր է դարձնում երթեւեկությունը։ Այս ուղղությամբ ճանապարհը դեռ աղով ու ավազով չի մշակվել։
Նույն թեմայով՝
Տարածեք :