Ախալցիխեում բնակարան և ավտոտնակ են թալանել
Ախալցիխեում բնակարան և ավտոտնակ են թալանել: Դեպքը տեղի է ունեցել «Ապրիլի 9» փողոցում՝ բնակելի շենքում, որտեղ այս պահին ընթանում են քննչական գործողություններ։ Հարևաններն ասում են, որ երբ սեփականատերը տուն է վերադարձել, բնակարանի և ավտոտնակի դռները եղել են բաց, տարել թանկարժեք իրեր։
«Հիմա հետաքննություն է իրականացվում, ոստիկանություն է եկել, դեռ ոչինչ չեմ կարող ասել»,- ասում է բնակարանի սեփականատերը։
Վերջինս 10 օր տանը չի գտնվել: Թե կոնկրետ երբ են մտել տուն, ոչ ոք չգիտի:
«Նա աշխատում է Բակուրիանիում: Երբ տուն վերադարձավ, դուռը բաց էր»:
«Խոսակցություն կար, որ կոտրել են բնակարանը: Գողացել են թանկարժեք իրեր, ոսկեղեն: Անձամբ ես ոչ ներկա եմ եղել, ոչ էլ տեսել եմ»,- ասում են հարևանները:
Ավելի ուշ թալանված ընտանիքի ավտոտնակի մոտ հարևանները նրանց շանը գտել են սատկած։ Ենթադրվում է, որ ընտանի կենդանու մահը կապված է գողության փաստի հետ։
Թե որ հոդվածով է սկսվել հետաքննությունը, դեռևս սպասում ենք ՆԳՆ-ի պատասխանին: