Ցանկանում եմ իմ ելույթը նվիրել ձեզ՝ Եվրոպայի ժողովրդին։ Ես ուզում եմ, որ դուք չլռեք, դուրս գաք փողոց, աջակցեք Ուկրաինային, մեր ջանքերին և մեր պայքարին, որովհետև եթե Ուկրաինան ընկնի, Եվրոպան նույնպես կընկնի, – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական յոթ քաղաքներին ուղղված տեսաուղերձում, ներառյալ Վրաստանը։
«Ես երեք րոպե ունեմ ձեզ դիմելու համար։ Առաջին րոպեն ուզում եմ նվիրել հայրենիքի համար մարտում ընկածներին, մեր զինվորներին, հրշեջ-փրկարարական ծառայությունում ծառայածներին, տարբեր վայրերում, տարբեր շրջաններում հերոսաբար մարտնչողներին։ Թող նրանց հոգիները հանգչեն խաղաղության մեջ։
Ուզում եմ երկրորդ րոպեն լռության նվիրել մեր քաղաքացիներին, խաղաղ բնակչությանը, մեծահասակներին, երեխաներին, տասնյակ, հարյուրավոր զոհերին, որ չէին էլ սպասում ու իրենց կյանքը զոհեցին հանուն իրենց երկրի։ Եկեք մեկ րոպե լռությամբ հիշենք նրանց։ Ուզում եմ իմ այս ելույթը նվիրել ձեզ՝ եվրոպացիներին, ուզում եմ, որ դուք չլռեք, դուրս գաք փողոց և սատարեք Ուկրաինային, մեր ջանքերին և մեր պայքարին, քանի որ եթե Ուկրաինան ընկնի, Եվրոպան էլ կընկնի, եթե մենք կընկնենք, դուք էլ կընկնեք, աչք մի՛ փակեք սրա վրա, դուրս եկեք և հնարավորինս ուժեղ աջակցեք Ուկրաինային։
Եթե մենք հաղթենք և վստահ եմ, որ հաղթելու ենք, դա կլինի ամբողջ ժողովրդավարական աշխարհի հաղթանակը, դա կլինի մեր ազատության հաղթանակը, կլինի լույսի հաղթանակը խավարին: Մենք այնքան բարգավաճ կլինենք, որքան Եվրոպան, և Եվրոպան էլ ավելի կծաղկի այս փառահեղ հաղթանակից հետո։ Փառք Ուկրաինային։ Ֆրանկֆուրտ, Պրահա, Բրատիսլավա, Լիոն, Փարիզ, Թբիլիսի, Վիլնյուս, դուք բոլորդ օր ուկրաինացի եք, շնորհակալություն դրա համար», – ասել է Զելենսկին։