Լուրեր
14-ամյա աղջկան հինգ ռուս օկուպանտ է բռնաբարել. Ուկրաինայի հանրային պաշտպան
Ուկրաինայի հանրային պաշտպան Լյուդմիլա Դենիսովան գրում է Ուկրաինայում ռուս օկուպանտների իրականացրած առանձնահատուկ վայրագությունների, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ սեռական բռնության փաստերի մասին։
Օմբուդսմենն ասում է, որ ռուս զինվորականները դա արել են երեխաների ծնողների աչքի առաջ, ապա սպանել նրանց։
«Ռուս ահաբեկիչների ու դահիճների դաժանությունը սահմաններ չունի, երեխաներին բռնաբարել են: 14-ամյա աղջկան Բուչայից բռնաբարել են 5 ռուս օկուպանտներ, աղջիկն այժմ հղի է:
Բուչա՝ 11-ամյա տղա, բռնաբարված մոր աչքի առաջ: Մորը կապել են աթոռին, որպեսզի ամեն ինչ իր աչքերով տեսնի։
Իրպեն - 20-ամյա կնոջը բռնաբարել են երեք օկուպանտներ:
Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է օմբուդսմենը։
Տարածեք :