Սուլդայում բեռնատարը երեխային վրաերթի է ենթարկել
Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում Սուլդա գյուղում բեռնատարը բախվել է 7-ամյա աղջկան: Երեխայի ծնողները չեն սպասել շտապօգնության անձնակազմին և երեխային իրենք են տեղափոխել հիվանդանոց։ JNEWS-ի փոխանցմամբ՝ իրավիճակը կրիտիկական չէ, սակայն երեխային կտեղափոխեն Թբիլիսի։
Գյուղի կենտրոնում հավաքված տղամարդիկ ասում են, որ բեռնատարները գյուղով անցնում են մեծ արագությամբ: Նրանք բողոքում են, որ ամեն օր հետիոտների հետ բախման վտանգ կա։
«Հազիվ կանգ առավ, մեծ արագությամբ էր երթևեկում»,- պատմում են ականատեսները:
Երեխան գնում էր պարի պարապմունքի, գյուղի կենտրոնում։