Սամցխե-Ջավախքում 4 գյուղերի համար մեկ մանկապարտեզ է բացվել
Ադիգենիի քաղաքապետարանի Զանավի գյուղում մանկապարտեզ է բացվել։ Ժամանակակից չափանիշներով կառուցված շենքը նախատեսված է 100 երեխայի համար և ծառայելու է չորս գյուղի երեխաներին։
Մանկապարտեզի շինարարությունը ֆինանսավորել է Ճապոնիայի դեսպանատունը։ Ծրագիրը համաֆինանսավորվում է «World Vision-Վրաստանի» և Ադիգենի քաղաքապետարանի կողմից: Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհը կազմում է 72 607 ԱՄՆ դոլար։ Այս գումարով է կառուցվել շենքը, իսկ ներքին վերանորոգման աշխատանքները ֆինանսավորել է Ադիգենի քաղաքապետարանի քաղաքապետը։ Բացի այդ, «World Vision - Վրաստանը» վերապատրաստում է իրականացնում մանկապարտեզների ուսուցիչների համար:
Ծրագրի նպատակն է մեծացնել գյուղական նախադպրոցական կրթության հասանելիությունը:
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Ճապոնիայի դեսպանը, «World Vision-Վրաստանի» տնօրենը և տեղական իշխանությունների ներկայացուցիչները։
Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագիրը 1998 թվականից ի վեր ֆինանսավորել է ավելի քան 200 ծրագիր Վրաստանում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մինչև 25 մլն ԱՄՆ դոլար։