Լուրեր
Կարկուտ, քամի, ջրհեղեղ՝ իրավիճակը Հեշտիայում
Նինոծմիդնայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում ուժեղ քամին եւ կարկուտը մեծ վնաս են հասցրել:
Ուժեղ քամին քշել է բնակիչների տների, անասնագոմերի, ավտոտնակների եւ արարողությունների տներից մեկի տանիքների թիթեղները: Կարկուտը վնասել է կարտոֆիլի ցանքատարածությունները, ջրհեղեղի հետեւանքով քանդվել են գյուղամիջյան ճանապարհները:
Հեշտիայից դեպի Թորիա գյուղ տանող ճանապարհին էլեկտրասյուն է ընկել, այդ պատճառով Թորիա եւ Ուչմանա գյուղերը մնացել են առանց էլեկտրականության:NOR ռադիոկայանի տեղեկության համաձայն, քամու հետեւանքով կտրվել են նաև էլեկտրահաղորդիչ լարեր, էլեկտրականությունը ժամանակավորապես անջատվել է նաեւ Հեշտիա գյուղում:
Աղետը տեղի է ունեցել հուլիսի 9 -ին, ժամը 17:30 սահմաններում:
Տարածեք :