Լուրեր
Սամցխե-Ջավախքի համալսարանում տեղի ունեցավ ավարտական միջոցառումը
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում տեղի ունեցավ 2022 թվականի ավարտական հանդիսավոր արարողություն: Հանդիսավոր արարողությանը ներկա էին մասնաճյուղի վարչական անձնակազմի անդամներ, դասախոսներ, շրջանավարտներ, ծնողներ։Արարողությանը ներկա էին շուրջ 190 շրջանավարտներ:
Միջոցառումն սկսվեց Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեի ողջույնի խոսքերով։ Այս հատուկ օրվա կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորեց նաև Գիտության գծով ռեկտորի տեղակալ Մերաբ Բերիձեն:
Այսօր պարգեւատրվեցին հաջողակ շրջանավարտները: Բուհի ութ ուսանող այս տարի արժանացան գերազանցության՝ կարմիր դիպլոմի։
Շնորհակալագիր տրվեց նաև այն դպրոցներին, որոնք մեծացրել են հաջողակ շրջանավարտներ։
Հանդիսավոր մասի ավարտին, ըստ ավանդույթի, շրջանավարտներն իրենց գլխարկները նետեցին օդ` ամփոփելով ավարտական հանդիսությունը:
Տարածեք :