Սահակաշվիլին հիվանդանոցում նիհարել է 13 կիլոգրամով, ինչը մտահոգիչ է. Միտրոպոլիտ Նիկոլոզը
«Երկու օր առաջ հանդիպեցի Միխեիլ Սաակաշվիլիին և խոսեցի նրա հետ։ Շատ ժամանակ չի անցել, ինչ նրան տեսել եմ, և դրանից հետո նա նիհարել է ևս 2 կիլոգրամով, ինչը, կարծում եմ, տագնապալի է»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ վերապատվելի Նիկոլոզը։
Նրա խոսքով՝ «երբ մարդը նիհարում է, դրա մեջ վատ բան չկա և լավ է», բայց եթե դա տեղի է ունենում հիվանդության պատճառով, վատ է և տագնապալի։
Նրա տվյալներով՝ Սահակաշվիլին հիվանդանոցում գտնվելու ընթացքում նիհարել է 13 կիլոգրամով, ինչն իսկապես մտահոգիչ է։
«Եթե նրա ֆիզիկական ապաքինումը տեղի է ունենում երկրի ներսում, մեր բուժանձնակազմի կողմից, շատ լավ է, եթե չհաջողվի, այս դեպքում նա պետք է տեղափոխվի արտերկիր»,- ասաց վերապատվելի Նիկոլոզը։