Ոսկին էժանացել է
Բարձր գնաճի պայմաններում ոսկու արժեքը պատմականորեն ցածր է, ինչը նշանակում է, որ այժմ իդեալական ժամանակ է թանկարժեք մետաղ գնելու համար, թեև դրա գինը չի բարձրանում՝ չնայած պահանջարկի աճին։
CNN-ի փոխանցմամբ՝ համաշխարհային մասշտաբով ոսկու գինը բարձրացել է մարտի սկզբին, քանի որ այս ժամանակահատվածում մտավախություններ են առաջացել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքների վերաբերյալ։ Տարվա երրորդ եռամսյակում թանկարժեք մետաղի արժեքը նվազել է 22%-ով։
Ամերիկայում այս փոփոխությունները պայմանավորված են Fed-ի որոշումներով: Կենտրոնական բանկը գնաճը նվազեցնելու համար, ագրեսիվորեն բարձրացնում է տոկոսադրույքները՝ մինչդեռ Ուկրաինայում պատերազմը բարձրացնում է պարենի և էներգիայի գները: Անցյալ շաբաթ Դաշնային պահուստային համակարգը երրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց տոկոսադրույքները, ինչը պատմականորեն աննախադեպ քայլ էր: Արդյունքում ԱՄՆ դոլարն այժմ գտնվում է երկու տարվա առավելագույն մակարդակի վրա։
Հատկանշական է նաև, որ այն բանից հետո, երբ Fed-ը ևս մեկ անգամ խստացրեց դրամավարկային քաղաքականությունը, մյուս երկրները հետևեցին օրինակին. Անգլիայի բանկը Մեծ Բրիտանիայում բարձրացրեց տոկոսադրույքները, սահմանելով 2008 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակը: Նման որոշումներ են ընդունվել Շվեդիայում, Ինդոնեզիայում, Վիետնամում, Նորվեգիայում և Շվեյցարիայում։
Սա նշանակում է, որ մոտ ապագայում ոսկու գները դժվար թե բարձրանան։ Թանկարժեք մետաղի գնի բարձրացում տեղի կունենա միակ դեպքում՝ եթե գնաճի ցուցանիշները սկսեն նվազել։