Լուրեր
Ախալցխացի բժիշկ Ռազմիկ Ռաիսյանը օգնություն է առաջարկում աուտիզմի սպեկտրով երեխաներին
Ախալցխացի բժիշկ Ռազմիկ Ռաիսյանը երեխաների և դեռահասների զարգացման կենտրոնի շահառուներին՝ աուտիզմի սպեկտրով երեխաներին առաջարկում է անվճար թերապիա։ Բժիշկը օգնելու ցանկություն է հայտնել այն բանից հետո, երբ ծանոթացել է«Իններորդ ալիքի» կողմից կենտրոնի մասին պատրաստած նյութին։
«Հարգելի Էլիսո, պատրաստ եմ ձեր կենտրոնից ամսեկան մեկ երեխայի հետ անվճար աշխատել, օգնության տեսքով»:
Մեր պատրաստած նյութը աուտիստիկ սպեկտրով երեխաների վերականգնողական կենտրոնի և դրա մարտահրավերների մասին է։ Հիմնադիր՝ Էլիսո Թաթեշվիլիի խոսքով՝ կենտրոնի հիմնական մարտահրավերներից մեկն այն է, որ երեխաները վրացերեն չգիտեն, քանի որ ընտանիքում հայերեն են խոսում։ Ուստի նրանց թերապևտները երեխաների հետ աշխատելու համար ստիպված են եղել հայերեն բառեր սովորել ծնողներից։
Հիշեցնենք, որ Էլիսո Թաթեշվիլին Երեխաների և դեռահասների զարգացման կենտրոնը հիմնադրել է 2010թվականին:
Տարածեք :