Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր՝ ժամը 13։40-ի սահմաններում, երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Գուրիայում՝ Բախմարոյում։
Տեղեկությունը տարածում են Երկրի մասին գիտությունների ինստիտուտը և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։