«Վրացական երազանքն» ընդունել է «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքը
76 կողմ, 13 դեմ - «Վրացական երազանքն» լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքին։
Խորհրդարանի շենքի մոտ մոբիլիզացված են հատուկ նշանակության ուժերը, իսկ Պետական պահպանության հատուկ ծառայության բակում՝ ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության ուժերը։
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ոստիկանության և ակցիայի մասնակիցների առճակատումը սկսվել է այն բանից հետո, երբ առաջնորդները ակցիայի մասնակիցներին կոչ են արել լքեր խորհրդարանի շենքի բոլոր երեք մուտքերի տարածքը:
Տեղեկության համար, «Ժողովրդի ուժի» նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և լրատվամիջոցների գրանցումը որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ, որոնց եկամուտների որոշակի ծավալը՝ ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից։ Օրենքի նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով համարվում է օտարերկրյա ազդեցության գործակալ, պետք է գրանցված լինի հանրային ռեգիստրում համանուն տվյալների բազայում։ Գրանցման պահին անհրաժեշտ կլինի արտացոլել ստացված եկամուտը։ Միաժամանակ կազմակերպությունները պարտավորություն կունենան ամեն տարի լրացնել ֆինանսական հայտարարագիրը։ Նշված օրենքի նախագիծը արդարադատության նախարարությանը լիազորում է ցանկացած պահի իրականացնել հետազոտություն և ուսումնասիրել և վերահսկել հարցը՝ օտարերկրյա ազդեցության գործակալին հայտնաբերելու նպատակով։ Ըստ նախագծի՝ մշտադիտարկում սկսելու համար հիմք է հանդիսանալու արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը և արդարադատության նախարարություն ներկայացված գրավոր դիմումը, որը պարունակում է համապատասխան տեղեկանք՝ կապված արտաքին ազդեցության կոնկրետ գործակալի հետ։ Որպես օտարերկրյա ազդեցության գործակալ գրանցվելուց խուսափելու կամ հայտարարագիրը չլրացնելու դեպքում կազմակերպությունը կտուգանվի 25 հազար լարիով։