Գորիի թունելում երթևեկությունը կսահմանափակվի
Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 88-րդ կմ-ում գտնվող Գորիի ճանապարհային թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով 2023 թվականի մարտի 21-ի ժամը 23:00-ից մինչև մարտի 22-ը ժամը 02:00-ն, Սենակի-Թբիլիսի թունելի հատվածը, իսկ մարտի 22-ին առավոտյան ժամը 02:00-ից մինչև 05:00-ն թունելի Թբիլիսի-Սենակ ուղղություններով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։