Նինոծմինդա-Այազմա հատվածում երթեւեկությունն արգելված է
Բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով Այազմա-Նինոծմինդա հատվածում երթևեկությունն արգելված է։ Այս մասին տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։
«Բարդ օդերևութաբանական պայմաններից ելնելով (բուք և սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա հատվածում արգելվում է կցորդների, կիսակցորդների և M3 կատեգորիայի 22 նստատեղից ավելի նստատեղերով (վարորդի նստատեղ) տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ավտոճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է»,- ասվում է տեղեկատվության մեջ։