Վրաստանում եղանակը վատթարանում է
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում դեկտեմբերի 28-29-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 28-ից դեկտեմբերի 29-ի առավոտ սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ, լեռնային շրջաններում առանձին վայրերում առատ ձյուն և բուք։
«Դեկտեմբերի 28-ից դեկտեմբերի 29-ի առավոտը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում և բարձր լեռներում առանձին վայրերում` առատ ձյուն և բուք, արևմտյան քամի, ծովում` 3-4 բար փոթորիկ:
Սպասվող տեղումները Արևմտյան Վրաստանի գետերի վրա կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի հեղեղումների, լեռնոտ շրջաններում սողանքների առաջացման:
Առատ ձյան, ձնահյուսի վտանգի, մերկասառույցի և ավտոճանապարհների որոշ հատվածներում տեսանելիության վատթարացման պատճառով հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը (վտանգի միջին մակարդակ)»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։