Հունվարի 15-ին մեկնարկում է համընդհանուր գործադուլ
«Գործադուլ է անում Վրաստանը»։ Աշխատողներն ու գործատուները հունվարի 15-ին, ժամը 15:00-ին, սկսում են համընդհանուր նախազգուշական գործադուլ։
Ինչպես հայտնում են կազմակերպիչները, բողոքի ակցիայի նպատակն է ցույց տալ հանրությանը, թե ինչ է սպասվում Վրաստանին մեկուսացման պայմաններում։
Գործադուլը կշարունակվի 3 ժամ։ Նշվում է, որ վաղվա համընդհանուր գործադուլին կմիանան տարբեր ընկերություններ, համալսարաններ, սննդի օբյեկտներ և այլ բիզնես խմբեր։ Բիզնես սուբյեկտները համապատասխան հայտարարություններ են տարածում սոցիալական ցանցերում։