«Մեր երեխաների ապագան վտանգված է»,- ցույց Ախալցիխեում
«Մեր երեխաների ապագան վտանգված է։ Մի զոհեք նրանց ստրկությանը» – Ախալցիխեում շարունակվում է բողոքի ցույցը։
Մարտի 3-ին, Ախալցիխեում, Շոթա Ռուսթավելու հուշարձանի մոտ, քաղաքացիները կրկին հավաքվել են՝ երկրում ընթացող իրադարձությունների դեմ բողոքելու։
Նրանց պահանջները մնում են անփոփոխ՝ ազատ արձակվեն բողոքի ցույցերի ժամանակ անօրինական ձերբակալված անձինք և նշանակվեն նոր ընտրություններ։
Բողոքի ցույցերը Ախալցիխեում շարունակվում են հունվարի 15-ից։ Բացի Ախալցիխեից, բողոքի ակցիաներ անցկացվում են նաև Վրաստանի այլ քաղաքներում և Թբիլիսիում։