Ցմահ ազատազրկեք, դա արժե ինձ. Մեղադրյալ Լևան Զուրաբաշվիլի
Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավարության ժամանակ, որտեղ քննարկվում էր պատանդ վերցնելու մեջ մեղադրվող Լևան Զուրաբաշվիլիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը, ելույթ է ունեցել մեղադրյալը:
Լևան Զուրաբաշվիլին խոսել է խաղամոլության հետ կապված խնդրի մասին և նշել, որ օրենքները պետք է փոխվեն:
«Դատախազը միշտ ասում է, որ հնարավոր է, դա եք ասում միշտ, սակայն իրականում Վրաստանի կեսը մահացել է այս խնդրից այս տարիների ընթացքում: Եթե ինչ-որ մեկը ձայն չհանի, մենք բոլորս, ձեր երեխաները, բոլորը կմահանան: Քանի հոգի է ինքնասպան եղել, քանի ընտանիք է դժբախտացել: Եթե ինչ-որ մեկը ձայն չբարձրացնի, ես 4 ժամ այնտեղ էի, հեռուստաալիքները չեկան, ինչպե՞ս խոսեի, խոսում էր կուսակցության ներկայացուցիչը և այսքան տարի է քաղաքականության մեջ է, նրանք լսո՞ւմ են: Շատերը հնարավոր է չեն խաղում, սակայն նրանց երեխաները, եղբայրները, սերունդները մահանում են: Կատաղած մարդիկ, աղքատները ձեր սրտին չեն հասնում: Ես մարեցի պարտքերը: Տվեք ինձ ցմահ, դա արժե ինձ: Ես այլևս չեմ խաղում, մենք մեղք ենք, թող ազգը փրկվի, փոխեք օրենքները: Ընտանիք չկա, դեղորայքի կարիք չունենա, ամեն ինչ թանկ է ՝ տակդիրներ, դեղեր: Մենք նույնիսկ չենք բազմանում ու զարգանում, հետ ենք գնում: Թող հոգ տանեն մեզ համար: Բոլորը կերել են փողերը, թող հիմա հոգ տանեն մեզ համար»,- հայտարարել է Լևան Զուրաբաշվիլին:
Թբիլիսիի քաղաքային դատարանը պատանդ վերցնելու մեջ մեղադրվող Լևան Զուրաբաշվիլիի նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանքը:
Հետաքննությունը շարունակվում է քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետով: Բացի այդ, գործով նշանակվել է հոգեբուժական փորձաքննություն: