Աշխատել սկսում է երեկոյան, երբ վերադառնում է գործից:
Ճարտարապետի գործիքները դնում է մի կողմ և ձեռքն է առնում բազմաֆունկցիոնալ կարի մեքենան: Սպիտակեղեն, սեղանի ծածկոցներ, ամանորյա զարդոնքներով, մանկական վրաններ Վալեում մթնշաղին են պատրաստվում:

Խատիա Կաչկաչիշվիլին 26 տարեկան է, կարեգործը սկսել է մանկուց, սակայն մինչև սա կդառնար նրա բիզնեսի աղբյուր, օգնում էր մայրիկին և իր շորերն էլ էր կարում:
Կտորներով սկսել է աշխատել 13 տարեկանից:Աշակերտուհին զարդոնքներ էր պատրաստում և մասնակցում էր ցուցահանդեսների:

Դիզայներություն էր ուզում, նկարչական ակադեմիա ընդունվեց, սակայն ուսումը շարունակեց ճարտարապետական ուղղությամբ. Հիմա մագիստրանտ է: Կարեգործության հետ զուգահեռ աշխատում է դիպլոմային քննությունների վրա: Պատմական շինություն, Օրբելյանների պալատի վերականգնումը ընտրել է որպես թեմա:

3 տարի առաջ որոշեց մանկական երազանքն իրականացնի և դա դարձնի իր եկամուտի ևս մեկ աղբյուր:
« 2015 թվականի «Ներկայացրու Վրաստանը»- ում գրեցի պրոեքտ, այդ ժամանակ հասկացա, որ դա միակ միջոցն էր, որ իրականացնեի մանկությանս երազանքը: Հաղթեցի և աշխատանքիս հետ մեկտեղ կամաց-կամաց սկսեցի կարեգործություն: Նախկինում հագուստների էսքիզներ էի անում, վերջում միշտ գրում էի K&K: Մանկությանս երազանքը հիմա իրականացրի և իմ բրենդը « Քեի &Քեի» անվանեցի»,- պատմում է նա:
Սկզբում սպիտակեղեն կարելուց սկսեց, սա ավելի հեշտ էր և շատ ժամանակ չէր ծախսվում:Օրվա ընթացքում աշխատում է քաղաքապետարանում, իսկ երեկոյան կարում է և պատվերներ ուղղարկում Վրաստանի տարբեր քաղաքներ:
«Նոր Տարին մոտենում էր և հասկացա, որ հաճախորդներիս պետք է նոր բան առաջարկեմ: Այսպիսով, սկսեցի տարբեր գույների սեղանի սփռոցներ կարել»:
Նա կենտրոնանում է բարձրորակ, բամբակյա հյուսվածքների եւ հաճախորդի համար նախընտրելի չափերի վրա:
«Ինձ մոտ պատրաստի ապրանքներ հազվադեպ են լինում, ես աշխատում եմ պատվերների վրա: Բայց այնուամենայնիվ, բացառություն արեցի Ամանորի նախօրեին, եւ կարեցի հավաքածու, դիզայնը իմ ճաշակով եմ անում, բայց հաճախորդի ճաշակն ու պատկերացումը չեմ վերահսկում,Ինչ գույն որ նախընտրում են նրանք, ընտրում եմ այդ գույնը: Իհարկե առաջարկում եմ նաև իմ կարծիքը, և ընդհանուր հայտարարի ենք գալիս»,- պատմում է նա:

Գարնանից սկսած, աղջիկներին առաջարկելու է բնօրինակ, գունագեղ եւ ձեռագործ զարդոնքներ: Խատիան պատրաստվում է երիտասարդների համար մոդայիկ անձրևային հագուստներ կարել:
26-ամյա աղջկա գաղափարները եւ նախաձեռնությունները այսքանով չեն սահմանափակվում: Մոտ ապագայում ցանկանում է իր գործունեությունը ձեռնարկության վերածել: Դրա համար Վալեում շենք է գնել եւ մտադիր է շարունակել կարեգործը: Երբ ձեռնարկությունը պաշտոնապես բացվի եւ տարածվի, K & K- ն միայն մեկ աղջկա իրականացված երազանք չի լինի:
Գործը շատ է: Օրվա ընթացքում նրան կարող եք տեսնել մատիտներով եւ ճարտարապետական գործիքներով, որտեղ աշխատում է գծագրության վրա, ժամանակ է տրամադրում նաև ուսմանը: Նա ստուդենտ է, նաև նկարչություն է սովորեցնում հոգևոր ճեմարանում: Իսկ երեկոյան, մթնշաղին, ձեռքն է առնում բազմաֆունկցիոնալ կարի մեքենան և Վրաստանի տարբեր քաղաքներ ուղղարկելու վրաններ, սպիտակեղեն և մանկական հագուստներ է կարում: