Մեսխեթիի թատրոնի վերականգնման համար կհատկացվի 14 140 000 լարի։ Այս մասին տեղեկություն է տարածում Մշակույթի նախարարությունը և գրում, որ թատրոնում կազմակերպվելու է երկու մեծ և փոքր դահլիճ, որից փոքր դահլիճը կտեղավորի 100, իսկ մեծ դահլիճը՝ 500 հանդիսատես։ Թատրոնի ներքին տարածքը, ինչպես նաև ճակատը և բակը դիտարկված են։
«Հյուրանոցային ութ սենյակ կկազմակերպվի հյուրախաղերի/աշխատանքի համար թատրոն եկող ռեժիսորների և դերասանների համար, շենքն ամբողջությամբ կահավորված կլինի ժամանակակից ջեռուցման-սառեցման և հակահրդեհային անվտանգության համակարգերով։ Թատրոնը կունենա նաև իր սրճարանը, որն իր հերթին կհյուրընկալի ստեղծագործական նախագծեր...»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունից հայտնում են, որ թատրոնի վերականգնողական աշխատանքները սկսվել են 2023 թվականին և կավարտվեն 2025 թվականի սկզբին։
Անցած տարվա ամռանը հայտարարված թատրոնի վերականգնման մրցույթին մասնակցել և պայմանագիր կնքել է միակ «Բիլդքինգս» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին, նրա սեփականատերերն են՝ Լաշա Ռուխաձեն (40%), Նելի Կալաձեն (40%) և Նանո Ռուխաձեն (20%)։ Նշվում է, որ Լաշա Ռուխաձեն 15000 լարի է նվիրաբերել «Վրացական երազանքին»։
Մարտի 12-ին Թեա Ծուլուկիանիի այցը Ախալցիխե փակ էր լրատվամիջոցների համար։ Ֆոտո-վիդեո նյութը հրապարակում է Մշակույթի նախարարությունը։