Հին Սամցխեի կարևորագույն քաղաքը, Սամցխեի աթաբեկների նստավայրը, այժմյան Ախալցխայի կենտրոնը գտնվում է Փոցխով գետի ափին, ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա:
Քաղաք Ախալցխան հիմնադրել է Գվարամ իշխանը 9-րդ դարում և անվանել է այն «Լոմսիա»: XIII – XIV դարերի ընթացքում Սամցխեի գլխավոր նստավայրը համարվում էր Ռաբաթին, որտեղ հավաքվում և ժողովներ էին անցկացնում ամբողջ աթաբեկությունը: Ախալցխան այն ժամանակահատվածներին է կազմավորվել, երբ Վրաստանը փլուզման եզրին էր, իսկ նրա հարևան պետությունները աստիճանաբար ամրանում էին:

Սամցխեի աթաբեկության և անձամբ, Ախալխայի վրա մեծ ազդեցություն էր գործում Թուրքիայի հետ խխառնաշփոթը: Չնայած նրանց բազմաթիվ ապստամբությունների, Ախալցխայում շինարարությունը չէին դադարեցնում:

Բերդի հիմնադրման պատմությունը իր արմատներով գնում է դեպի 9-րդ դար: XII–XIII դարերում, այն Ջակելիների նստավայրն էր, ուստի նրանք բերդը վերականգնեցին և էլ ավելի մեծացրին: Հենց այս ժամանակներին է ստեղծվում «Ախալցխա» անվանումը: Բերդի տարածքում վերակառուցվել են Ահմեդիե մզկիթը, մզկիթի մինարեթ, դպրոցը, Ջակելի ամրոցը, բաղնիքները, միջնաբերդը, բերդի պատերը և ուղղափառ եկեղեցին։

Վերանորոգված Ախալցխայի բերդը՝ համալիրի մի մասն է, որը միջին դարերի տարբեր փլատակներից է կառուցվել: Սա տարածաշրջանի ինքնապաշտպանման գլխավոր կառույցն էր: Նրա պատերը բազմաթիվ ծանր կռիվ են տեսել: Ամրոցը շրջապատված էր երեք պարիսպներով, ինչպես նաև ստորգետնյա թունելով:

Ամրոցի վերին տարածքը հիմնականում պատմական մասն է տեղակայված- Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանը, որը գտնվում է Ջակելի ընտանիքի պալատում: Բերդում տեղավորվում էին բոլոր արքունական շինությունները, փաշայի տունը և գլխավոր ախալցխայական մզկիթը, որին կից գործում էր մուսուլմանական Արևելքի ամենահարուստ գրադարաններից մեկը:

Այնտեղ է նույնպես, 9-րդ դարի ուղղափառ եկեղեցին: Ներքևի մասում հիմնականում տարբեր հյուրանոցներ և սրճարաններ են տեղակայված (Հյուրանոց, 2 սրճարան, ամուսնության տուն, գինու նկուղ և խանութներ):Այստեղ է նաև տեղեկատվական կենտրոնը զբոսաշրջիկների եւ վարչական շենքի համար:

Բերդի վերևի մասը այցելելու և դիտելու համար պետք է վճարել՝ 2-6 լարի: Օրինակ, աշալերտների համար-2 լարի է, ուսանողների համար-3, իսկ մնացած բոլոր դիտորդների համար 6 լարի: Ինչ վերաբերվում է վրացալեզու գիդի ծառայությանը՝ 20 լարի է, իսկ օտարալեզու գիդն արժե 30 լարի:

Գները տարբեր են նաև բերդի պատմական թանգարանում, որը նույնպես գտնվում է բերդի տարածքում: Աշակերտների համար մուտքն արժե 0,50 լարի, ուսանողների համար 1 լարի, մնացած բոլոր հյուրերի համար՝ 2 լարի: