Մշակույթ
Մեսխեթիի թատրոնը կմասնակցի Ռումինիայում կայանալիք միջազգային փառատոնին
Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնը Ռումինիայում կմասնակցի միջազգային փառատոնին։ Թատերախումբը հանդիսատեսին կներկայանա հունիսի 7-ին «Մինչև մահը մեզ չբաժանի» ներկայացմամբ։
Ներկայացման ռեժիսորը Ռադու Գիլասն է։ Պիեսի հեղինակը Դիմիտրի Դինևն է։ Ներկայացման մասնակիցներ՝ Լեքսո Չեմիա, Անի Խուբուտիա և Մալխազ Շակուլաշվիլի։
Ռումինիայի համանուն քաղաքում Oradia միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվում է արդեն ութերորդ անգամ։ Մասնակցում են թատրոններ Ռումինիայից, Ճապոնիայից, Մոլդովայից, Վրաստանից և Լեհաստանից։
Հաղթողները կհայտարարվեն մի քանի անվանակարգերում։ Նրանց թվում կանվանվեն՝
- Լավագույն կատարում
- Լավագույն ռեժիսոր
- Լավագույն բեմանկարիչ
- Լավագույն դերասան
- Լավագույն դերասանուհի
Փառատոնի նպատակն է տարածք բացել թատերական դերասանների համար, աջակցել դրամատիկ ստեղծագործությանը, ասպարեզ ապահովել ռումինական և արտասահմանյան թատրոնների համար։ Նաև փորձի փոխանակում ռումինացի և օտարերկրյա դերասանների միջև՝ խրախուսելով նորարարական գաղափարները:
Ռումինիայի Օրադեա քաղաքում միջազգային թատերական փառատոնը բացվել է այս տարվա հունիսի 1-ին և կփակվի հունիսի 11-ին։ Օրադիա միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2013թվականին:
გააზიარეთ :