SSSS



Վավերագրական ֆիլմ
Էլմադինի վերադարձը
Պապի թողած կտակի համաձայն՝ նա պետք է սովորեր վրացերեն։ 30 թոռներից միակն էր, ով կարողացավ կատարել պարտականությունները։ Էլմադինը մեծացել է Ադրբեջանի Շիրինբեյլ գյուղում։ Մահվանից առաջ նրա պապը, ով ութ տարեկանում գաղթել է Վրաստանից, այցելել է հայրենի շրջան և այնտեղից էլ սկսվել է Էլմադինի վրացական պատմությունը։ Նա Վրաստան է եկել 2015 թվականին Ադրբեջանից, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։

Տեղահանված մեսխերի ժառանգը ուսումը սկսեց շարունակել ուսումը Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, 4+1 ծրագրի շրջանակներում այնպես, որ վրացերեն գրեթե չգիտեր:

Ծրագիրը օգնում է Էթնիկ փոքրամասնություններին պետական լեզվով բարձրագույն կրթություն ստանալու հարցում: Այն ներառում է հայերեն, ադրբեջաներեն, օսերեն և աբխազերեն լեզուներով ընդհանուր հմտությունների թեստեր հանձնած դիմորդներին: Մեկ տարվա ընթացքում ուսանողները սովորում են վրացերեն, ապա ուսումնական տարվա ավարտին հնարավորություն են ստանում շարունակելու կրթությունը իրենց նախընտրած ֆակուլտետում՝ առանց որևէ քննություն հանձնելու:

Էլմադին Մամեդովը, նույն ինքը Խոզրեւանիձեն, որպես հիմնական մասնագիտություն ընտրել է էկոտուրիզմը։ Նա կարծում է, որ Սամցխե-Ջավախեթիում էկոտուրիզմի զարգացումը մեծ ներուժ ունի:
Վրաստան հասնելուն պես նա գիտակցել է, որ վրացերենը դժվար լեզու է, իսկ հայրենիք վերադառնալը զգացմունքով չի արվում, «դա արվում է կրթությամբ, ոչ թե տատիկի պատմած պատմություններով»,- ասում է Էլմադին։

Հայրենի, բայց դեռ օտար երկրում ստեղծված դժվարությունները՝ լեզվի չիմացությունը, կացության կարգավիճակի ստանալու երկարատև գործընթաացը և տարբերվող միջավայրը նրան չվախեցրեցին, նա սովորեց պետական լեզուն, հետո ավարտեց մագիստրատուրան՝ այս անգամ մասնագիտանալով բիզնես ինֆորմատիկայի ոլորտում։ 26-ամյա ուսանողը պատրաստվում է ապրել Ախալցիխեում:

«Ինքնությունը շատ անհատական գործոն է, և մարդն ինքն է սահմանում իր ինքնությունը»,
- այսպես է գնահատում Էլմադինին, համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն, ով դասախոսությունների ժամանակ «քայլ առ քայլ» սովորեցնում էր վրացերենը։

Մինչ համաճարակը Սամցխե-Ջավախքի պետական համալսարանը երկու հոսքով ընդունեց տեղահանված մեսխերի երեխաներին։ Նրանք պետք է սկզբում սովորեին վրացերեն լեզուն և մեկ տարի անց ընտրեին իրենց ցանկալի ֆակուլտետը։ Նրանցից մոտ 70-ը ցանկություն են հայտնել սովորել, սակայն ի վերջո բակալավրի կոչումով կարողացել է ավարտել բուհը մոտ 30 ուսանող։
Մագիստրատուրան ավարտելը և պատմական հայրենիքում մնալը միայն Էլմադինի ընտրությունն է, թեև նա կարծում է, որ բյուրոկրատական խնդիրների լուծման դեպքում (ինչը նշանակում է Վրաստանի քաղաքացիություն ստանալ) իր օրինակը շարժառիթ կհանդիսանա շատ երիտասարդների համար։

Սամցխե-Ջավախեթիի «Տոլերանտ» հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ աշխատել է մահմեդական մեսխերի խնդրով։ Ղեկավար Ցիրա Մեսխիսվիլին տեղահանված մեսխերի նկատմամբ պետության վերաբերմունքը գնահատում է որպես խտրականություն:

«Առաջինը - որոշում կայացնողները ծանոթ չեն խնդրին, երկրորդը՝ անտարբեր վերաբերմունքն է խնդրի նկատմամբ, երրորդը՝ այն միտումն է Վրաստանում, որից մենք տարիներ շարունակ չենք կարողացել խուսափել, իբր այդ մարդիկ սպառնալիք են պետության համար»:

Հայրենադարձության հետ կապված՝ 2013 թվականին վրացական կողմը մահմեդական մեսխերից ստացել է ավելի քան 5000 դիմում, սակայն այս պահին Սամցխե-Ջավախեթիում ապրում է մոտ 20 ընտանիք, իսկ Վրաստանում՝ մոտ 80 ընտանիք։ Խորհրդային իշխանությունների կողմից մահմեդական մեսխերի բռնագաղթից անցել է 78 տարի։ 1944 թվականի նոյեմբերի 14-ի գիշերը Մեսխեթում բնակվող մահմեդական բնակչությունը (100.000 մարդ) դուրս է մղվել իրենց տներից և անասնատար վագոններով ուղարկվել դեպի Կենտրոնական Ասիա։ Ճանապարհին ոչ բոլորը կարողացան դիմակայել դժվարին պայմաններին, և մոտ 17 000 մահմեդական մահացավ:

Մեսխերի ծագման հարցում կարծիքների տարբերություն կա հատկապես թուրք և վրացի գիտնականների միջև։ Վրացի գիտնականների մեծամասնության կարծիքով՝ Մեսխեթիի մահմեդական բնակչությունն ի սկզբանե քրիստոնյա է եղել և պատկանել է վրացական ցեղին՝ մեսխերին։ Ըստ այդ կարծիքի՝ 16-րդ դարում օսմանցիների կողմից այս շրջանի գրավումից հետո սկսվել է զանգվածային կրոնափոխման գործընթացը։ Մշակութային այս փոխակերպումը շարունակվեց դարեր, և մեսխ բնակչության մեծամասնությունը ընդունեց մահմեդական հավատքը: Ինչ վերաբերում է թուրք գիտնականների և Մեսխեթի որոշ ղեկավարների կարծիքին, ապա նրանք կարծում են, որ Մեսխեթիի բնակչության մեծամասնությունը էթնիկ թուրքեր են եղել և ի սկզբանե դավանել են մահմեդական հավատք։ Սակայն նրանց վրա զգացվում էր վրացական մշակույթի ու ավանդույթների ազդեցությունը։

Էլմադինը չի խառնվում վրացի և թուրք գիտնականների վեճերին, քանի որ ինքն իրեն Վրաստանի զավակ է համարում։ Այժմ նա սպասում է մագիստրոսի կոչմանը եւ ցանկանում է ուսումը շարունակել դոկտորականում։ Վստահ է, որ պատմական հայրենիք վերադառնալու ճանապարհը կրթություն ստանալն է։ Էլմադինի գլխավոր խնդիրը Վրաստանի քաղաքացիություն ստանալն է, որը նա մտադիր է լուծել՝ լավ ուսումնասիրելով վրաց լեզուն և վրացական պատմությունը։

Նրան դուր է գալիս Վրաստանը և վրացիների ջերմ վերաբերմունքը երիտասարդների նկատմամբ, թեև ամենակարևորը պապի՝ Նիզամ Մամեդովի/Խոզրեվանիձեի կամքը կատարելն է, քանի որ կարծում է, որ իր ընտրությունը ամենաշատը կուրախացներ հենց պապիկին:

Facebook Twitter
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.