Վրաստանում վերջին ժամանակաշրջանում, օրվա ընթացքում նոր դեպքերի թիվն հասնում է 3000-ի: Աճել է նաև COVID 19-ից մահացած անձանց թիվը: 2020 թվականի փետրվարի 26-ից մինչ օրս, Վրաստանում այս ախտորոշմամբ մահացել է 703 բնակիչ, նրանցից Սամցխե-Ջավախքից է 17 անձ:
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահացած վերջին երկու բնակիչները Ադիգենի գյուղ Ուդեից էին: Մոտ 80-ամյա տղամարդն ապրում էր Ախալցիխեում: Վարակակիրը սկզբում բուժվում էր տան պայմաններում, իսկ հետո նրան տեղափոխեցին կովիդ ընդունող հիվանդանոց: Նա ուներ ուղեկցող հիվանդություններ:
Մոտ 60-ամյա կինը նունյպես Ուդե գյուղից էր և ապրում էր Թբիլիսիում: Նա կորոնավիրուսային ախտանշանով մահացել է Նոյեմբերի 14-ին: Երկուսին էլ հուղարկավորել են Ուդեում:
HDV. ge–ს նկար
Քաղաք Վալեում, կորոնավիրուսի ախտորոշմամբ մահացած 89-ամյա պացիենտը նրանցից մեկն էր, ով Սամցխեի տարածքում կովիդվարակման արդյունքում մահացած:
Հասակավոր կինը գրեթե երկու ամիս, այլ հիվանդություններով բուժվում էր Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում: Պացիենտի հարազատներն ասում են, որ բուժող բժիշկը նրան մի քանի օրվա ընթացքում պետք է դուրս գրեր հիվանդանոցից: Սակայն, կնոջ հիվանդանոցում գտնվելու ժամանակը համընկավ բժիշկների վարակման ժամանակարշջանի հետ: Ստուգման նպատակով անցկացրած հետազոտության արդյունքում կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս:
89-ամյա կնոջը տեղափոխեցին Թբիլիսի, որտեղ երկրորդ օրը մահացավ: Կնոջ հարազատները այս ախտորոշմամբ մահվանը չեն հավատում:
«Մեկ օրում ասեցին կորոնա ունի, իսկ հետո մահվան պատճառ դարձավ: Մեկ ամիս է հիվանդանոցում պառկած էր: Մարդը պառկած էր վերակենդանացման բաժանմունքում, կորոնավիրուսով ինչպե՞ս վարակվեց»,- հայտարարում է հանգուցյալի հարազատը:
Կորոնավիրուսից մահացած կնոջը Վալեում հուղարկավորեցին հոկտեմբերի 16-ին: Նրա ընտանիքի անդամները «9-րդ ալիքի» մոտ հայտարարում են, որ դին տեղափոխել են հատուկ մեքենայով և տարել միանգամից գերեզմանատուն: Հուղարկավորեն են ընտանիքի անդամները, սակայն նրանց իրավունք չեն տվել դիակը տեղափոխել տուն, հետևել կարգերին և ապա հանձնել հողին:
«Մեքենան եկավ, կանգնեց, ոչ ոստիկան կար, ոչ ոք: Մենք դագաղով տեղափոխեցինք, հուղարկավորեցինք: Ոչ մահվան վկայական, ոչ էլ որևէ այլ փաստաթուղթ են թողել: Կարճ և կոպին ասած, եկան, մեքենան դատարկեցին, գնացին»,- հայտարարում է կորոնավիրուսի ախտորոշմամբ մահացած կնոջ ընտանիքի անդամը:
Վալեցի կնոջ մահից երկու ամիս անց, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը հայտարարեց, որ կորոնավիրուսի հիվանդության տարածման առումով դիակը վտանգ չի ներկայացնում: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխացմամբ, նոր արձանագրության համաձայն, կորոնավիրուսից մահացած անձին հուղարկավորելու համար ընտանիքին տրվում է 72 ժամ ժամանակ:
«Ըստ նոր արձանագրության, կորոնավիրուսային վարակից մահացած անձն այլևս նույն պահին չի հուղարկավորվում և ընտանիքին տրվում է 72 ժամ ժամանակ: Վարակի տարածման գլխավոր ռիսկային գործոնը մեծ հավաքույթներն են – կլինի դա լավ, թե վատ առիթ: Ուստի պետք է խուսափենք բազմամարդ հավաքներից»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում: Տարածաշրջանում մահացած անձանց թվում ամենաերիտասարդը Նինոծմինդայի գյուղ Դիլիֆի 32-ամյա բնակիչն էր: Կորոնավիրուսի ախտորոշմամբ մահվան դեպքեր գրանցվել են Սամցխե-Ջավախքի բոլոր 6 մունիցիպալիտետներում: Նրանց թվում է նաև Ախալքալաքի 67-ամյա շտապ օգնության աշխատակիցը:
Անհայտ է, թե ինչու է Վրաստանում ռեկորդային կերպով աճում կորոնավիրուսից զոհվածների թիվը: Ախալցիխեում հարցված տեղացիները կարծում են, որ սա տեղի է ունենում բնակչության անուշադրության և պարտադրված կանոնակարգերի անտեսման պատճառով: Նրանցից ոմանք բժիշկներին մեղադրում են անփութության մեջ, ոմանք էլ կարծում են, որ պետությունը ժամանակին համապատասխան միջոցներ չի ձեռնարկել:
Երկրում արդեն խնդիր է դառնում մահճակալների և թեստերի սակավությունը, որը սրում է Կովիդ19-ի դեպքերի աճն ու մեծացնում մահացությունը - ասում է համաճարակաբան Անաիդ Լոքյանը: Բժիշկը վաղուց էր ենթադրել, որ երկիրը այս իրականությանը կբախվեր երկրորդ ալիքի ժամանակահատվածում:
Տարբերվող կարծիք ունի կլինիկա «Սիխարուլիի» գլխավոր բժիշկ և տնօրեն՝ Կոբա Կակաչիշվիլին: Ըստ նրա, կովիդ19-ով վարակման դեպքերի աճը մատնանշում է մահվան դեպքերի աճին: Ըստ բժշկի, կորոնավիրուսը բարդություններով բնութագրվում է տարեցների և ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդկանց դեպքում: Վարակն առաջացնում է շնչառության և թոքերի աշխատանքի դժվարություն, ինչը որոշ հիվանդների համար կարող է մահացու լինել: Covid 19-ի բացասական հատկություններից մեկը բժիշկը համարում է հեշտ փոխանցումը մարդուց մարդուն:
Worldometer-ի կայք-էջի համաձայն, աշխարհի երկրներում, կովիդ19-ից առաջացած մահվան բարձր ցուցանիշով առաջին տեղում է Ամերիկան: Իսկ երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: