Գործադուլի երրորդ օրը. Աշխատակիցները չեն պատրաստվում աշխատել
«Բորջոմի» գործարանի աշխատակիցները արդեն երկրորդ օրն են ցույց են անում:
Մեծամասնական պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին հանդիպել է «Բորջոմի» ընկերության ղեկավարության հետ: Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին ասել է Օբոլաշվիլին, ընկերությունը պատրաստ է դիտարկել ցուցարարների պահանջները:
Միևնույն ժամանակ, Օբոլաշվիլին ասել է, որ ընկերության ցանկությունն է, որ գործընթացն անցնի բանակցային ռեժիմի:
«Հանդիպումը կառուցողական էր: Ամենակարևորը, ձեռնարկությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց: Այն պահանջները, որոնք ունեն աշխատակիցները, իրականում քննարկվել են և դիրքորոշումները համաձայնեցվել են: Յուրաքանչյուր աշխատող այս ձեռնարկության կապիտալն է, և նրանցից յուրաքանչյուրի մասին ձեռնարկությունը հոգ է տանում: Նրանց մեծ ցանկությունն է գործընթացը տեղափոխել բանակցությունների շրջանակներ և փոխհատուցման պահանջը, ըստ իրենց հաշվարկների, համաձանեցված է, այսինքն գրեթե բավարարված: Մնաց միայն հանդիպման փուլը, որ տեղի ունենա վերջնական ամփոփում և այն պատկերվի պայմանագրերում: Հարստությունը ստեղծում են ձեռնարկության աշխատակիցները, և եթե նրանք այնտեղ չեն, ապա դա նշանակում է փակում, կլինի դա ժամանակավոր, թե այլ»,- հայտարարել է Անտոն Օբոլաշվիլին:
Գործադուլավոր աշխատակիցների և «Բորջոմի» ընկերության ղեկավարության հանդիպումը մինչ այժմ տեղի չի ունեցել: Բողոքողների խոսքով, նրանք առանց արհմիության ներկայացուցիչների չեն մասնակցելու բանակցային գործընթացին:
Ընկերության գործադուլավոր աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում, հանգստյան օրերի և արտաժամյա աշխատանքների փոխհատուցում: