Լուրեր
Հրդեհից տուժածներին տեղափոխում են այլ բնակարաններ
Աբասթումանում, երկհարկանի շենքում բռնկված հրդեհի պատճառով, յոթ ընտանիքների տուն է այրվել: Ըստ Ադիգենիի քաղաքապետ՝ Զաքարիա Էնդելաձեի, այս փուլում այլընտրանքային բնակարան է խնդրել միայն մեկը:
Աբասթումանիի Ասաթիանի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող բնակելի տանը հրդեհ էր բռնկվել երեկ, հունիսի 20-ին: Երկհարկանի շենքն ունի մշակութային ժառանգության վայրի կարգավիճակ:
Նախատեսվում էր վերականգնել պատմական շենքը, որպեսզի պահպանվեր նախնական տեսքը: Ըստ Ադիգենիի քաղաքապետի, վերականգնման աշխատանքները կարագացվեն:
გააზიარეთ :