Քանի՞ տուգանք է գրվել Սամցխե Ջավախեթիում տեխզննում չանցնելու համար
Այս տարվա երկրորդ եռամսյակում՝ մայիսից օգոստոս, տեխզննում չանցնելու համար գրվել է 220 433 տուգանք։ Դրանցից ամենաշատ տեխզննման խափանումների դեպքերը՝ 76 407, գրանցվել են Թբիլիսիում։
Մայրաքաղաքից հետո տեխզննում չանցնելու համար ամենաշատը՝ 30 786 տուգանք գրվել է Քվեմո Քարթլիում։ Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում գրանցվել է 22 308 տուգանք, Իմերեթում՝ 19 993, Կախեթում՝ է 10 908 դեպք, Մցխեթա-Մթիանեթում՝ 18 111։ Սամցխե-Ջավախքում 7156 անձ է տուգանվել տեխզննում չանցնելու համար:
Տեղեկացնենք, որ 2022 թվականի երրորդ եռամսյակից տեխզննում չանցնելու համար տուգանքները կավելանան երեք անգամ, որոշ դեպքերում՝ ավելի շատ։ Խորհրդարանում արդեն պատրաստ է «Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում» փոփոխությունների մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է տուգանքների չափի ավելացում այն մեքենաների սեփականատերերի համար, ովքեր վարում են առանց պարտադիր տեխզննում անցնելու։
Ներկայումս տեխզննում չանցնելու դեպքում օրենքով սահմանված տուգանքը կազմում է 50 լարի, որը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պետք է վճարի զննման վերջնաժամկետից հետո 1 ամսվա ընթացքում։ Տուգանք է սահմանվում այն դեպքում, երբ Խելացի տեսախցիկը հայտնաբերում է նման դեպք։ Յուրաքանչյուր հաջորդ դեպքի համար կրկնվող տուգանքը դեռ 50 լարի է։
Տուգանվուց հետո 30 օրվա ընթացքում, եթե խախտումը կրկին հայտնաբերվի (այսինքն՝ մեքենան տեխզննում չանցնի), ֆիզիկական անձի դեպքում տուգանքը նախատեսվում է եռապատկել՝ 150 լարիի, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 300 լարիի չափով։
Երկրորդ անգամ տուգանվելուց հետո 30-օր անց, կրկին նույն խախտումը կհարուցի տուգանք ֆիզիկական անձի դեպքում՝ 300, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 500 լարիի չափով։
Եթե քաղաքացին տուգանվի երրորդ անգամ, իսկ տեխզննում անցնելու պարտավորությունը կրկին չկատարվի, ապա 300 լարի տուգանքը կեռապատկվի (իրավաբանական անձի դեպքում 500 լարին)։
Օրենքի քննարկումը կսկսվի գարնանային նստաշրջանում, իսկ փոփոխությունների քվեարկությունը նախատեսված է աշնանային նստաշրջանում, ինչը նշանակում է, որ աշնանից տեխզննում չանցած մեքենաների սեփականատերերը պետք է վճարեն եռապատիկ և ավելի բարձր տուգանքներ։