Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այսօր՝ հունվարի 21-ին, այցելել է Մզիա Ամաղլոբելիին թիվ 5 քրեակատարողական հիմնարկում և ստուգել նրա տեղակայման պայմաններն ու իրավունքների պաշտպանության վիճակը։ Տեղեկությունը հայտնում է ժողովրդական պաշտպանի գրասենյակը։
Նրանց խոսքով՝ Իոսելիանին անձամբ է լրագրողից լսել ոստիկանության կողմից ձերբակալության և հնարավոր վատ վերաբերմունքի հանգամանքները, քննարկել են նաև մեղադրական գործը և կիրառված կալանավորումը։
«Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները Մզիա Ամաղլոբելիին այցելել են հենց ձերբակալման օրը՝ ժամանակավոր պահման վայրում, իսկ ավելի ուշ՝ քրեակատարողական հիմնարկում։
Մզիա Ամաղլոբելին տեղեկացվել է իր գործի վերաբերյալ ժողովրդական պաշտպանի և նրա գրասենյակի կողմից ձեռնարկված իրավական միջոցների մասին:
Ժողովրդական պաշտպանը հուսով է, որ Քութաիսիի վերաքննիչ դատարանը հաշվի կառնի «amicus curiae»-ի կարծիքում ներկայացված հանգամանքները և անհրաժեշտության դեպքում կքննարկի Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ համաչափ և արդարացված խափանման միջոցի կիրառումը», – ասվում է ժողովրդական պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ: