«Միլիոն գործ ունենք անելու, որպեսզի Սալոմե Զուրաբիշվիլու վրա չվատնենք մեր թանկարժեք ժամանակը»,- Կոբախիձե
Նա [նախագահը] ուզում է մեզ վեճի մեջ ներքաշել, մենք չենք պատրաստվում Սալոմե Զուրաբիշվիլու հետ վեճի մեջ մտնել, մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, մենք չենք պատրաստվում ժամանակ վատնել այս հարցի վրա, առանց դրա էլ շատ գործ ունենք․ մի կողմից բերքահավաքն է, մյուս կողմից՝ ընտրությունները, մենք միլիոն գործ ունենք անելու, որպեսզի Սալոմե Զուրաբիշվիլու վրա չվատնենք մեր թանկարժեք ժամանակը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Սալոմե Զուրաբիշվիլին չհարգեց Վրաստանի կառավարության ինստիտուտը, երբ չմասնակցեց կառավարության կողմից կազմակերպված օլիմպիական չեմպիոնների ընդունելության արարողությանը։ Հետևաբար, ինչպես նշել է Կոբախիձեն, նա նույնպես չի պատրաստվում ներկա գտնվել Վրաստանի նախագահի կողմից կազմակերպված այսօրվա միջոցառմանը։
«Ինչո՞ւ դուք չեք հարցնում, թե ինչու Սալոմե Զուրաբիշվիլին չի հարգում կառավարության ինստիտուտը: Մենք հրավիրել էինք Սալոմե Զուրաբիշվիլուն միջոցառման, երբ ընդունում էինք օլիմպիական չեմպիոններին, և նա հրաժարվեց գալ։ Վրաստանի կառավարությունը գլխավոր ինստիտուտն է, որը երկրում քաղաքականություն է իրականացնում։ Հետո նա հայտարարեց միջոցառման մասին, մինչ այդ ոչ մի միջոցառում չէր հայտարարել։ Մենք հրավիրել էինք նրան կառավարության կողմից կազմակերպված միջոցառման, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին չհարգեց Վրաստանի կառավարության ինստիտուտը և չմասնակցեց այդ միջոցառմանը։ Նա ուզում է մեզ վեճի մեջ ներքաշել, բայց մենք չենք պատրաստվում նրա հետ վեճի մեջ մտնել, մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, չենք պատրաստվում ժամանակ վատնել դրա վրա, առանց դրա էլ շատ գործ ունենք․ մի կողմից բերքահավաքն է, մյուս կողմից՝ ընտրությունները, մենք միլիոն գործ ունենք անելու, որպեսզի Սալոմե Զուրաբիշվիլու վրա չվատնենք մեր թանկարժեք ժամանակը։
Քանի որ նա չհարգեց կառավարության ինստիտուտը և չմասնակցեց համապատասխան միջոցառմանը, մեր կողմից այնտեղ գնալը ճիշտ չի լինի, ամեն ինչ պետք է ունենա համապատասխան արձագանք։ Սա մեզ համար քմահաճույք չէ, պարզապես մենք մշտապես տեսնում ենք նրա փորձը՝ մեզ վեճի մեջ ներքաշելու», - հայտարարել է Կոբախիձեն։