«Վրացական երազանքի» ռուսական ուղին սկսվեց Գավրիլովի միջադեպով - նախագահ
Կառավարող կուսակցությունը հստակ ընտրել է ռուսական ուղին, կանգնել է ռուսական ճանապարհին, բայց ներկայանում է այնպես, կարծես ցանկանում է շարժվել Եվրոպայի ուղղությամբ։ Սա, ըստ էության, սկսվեց նախքան ընտրությունները, սակայն շատերը դա չէին նկատել, ես էլ այն հստակ չէի տեսել։ «Վրացական երազանքի» ռուսական ուղին սկսվեց 2019 թվականի հունիսի 29-ին՝ Գավրիլովի միջադեպի ժամանակ, - այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ընթացքում։
Ինչպես նշել է նախագահը, Վրաստանում «մի կողմում կանգնած է ժողովուրդը, իսկ մյուս կողմում՝ իշխանության ռեպրեսիվ ապարատը»։
«Վրաստանը երկու մասի բաժանված չէ։ Մենք, հնարավոր է, գնում ենք քաղաքացիական դիմակայության, բայց երկու կողմ կա։ Մի կողմում կանգնած է Վրաստանի ժողովուրդը, իսկ մյուս կողմում՝ իշխանության ռեպրեսիվ ապարատը։ Պետք է ասեմ, որ կառավարող կուսակցությունը հստակ ընտրել է ռուսական ուղին և ներկայանում է այնպես, կարծես ցանկանում է շարժվել Եվրոպայի ուղղությամբ։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանց ընտրողներն էլ ցանկանում են եվրոպական ճանապարհը։ Վրաստանի բնակչության 80%-ը՝ բոլոր հասարակական կարծիքի հարցումներն ու ընտրությունները անկախությունից հետո, հենց դա են ցույց տալիս»-, - հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։