Նավթը կրկին թանկանում է. Brent-ի գինը գերազանցել է 100 դոլարը
Մի քանի շաբաթ ցածր գներից հետո համաշխարհային շուկայում վառելիքը թանկանում է։ Թբիլիսիի ժամանակով ժամը 09:50-ին Brent տեսակի վառելիքի մեկ բարելի գինը սեպտեմբերյան ֆյուչերսների համար կազմում է 101,6 դոլար։
Թանկացել է նաև ամերիկյան նավթը։ WTI նավթի մեկ բարելի գինը ներկայումս կազմում է 95,17 դոլար։
Հիշեցնենք, որ համաշխարհային շուկայում վառելիքի գինը մի քանի շաբաթ է նվազում է։ Երկուշաբթի օրը Brent տեսակի նավթը վաճառվում էր 96-97 դոլարով, իսկ WTI-ն՝ 88-89 դոլարով: