Tv9news.ge-ն նոր նախագիծ է սկսում
Tv9news.ge-ն հայտարարում է մրցույթ՝ «Սամցխե-Ջավախեթիի կանայք իրավունքների համար» նոր նախագծի շրջանակներում դասընթացներին մասնակցելու համար։ Առաջնահերթությունը կտրվի գյուղական բնակավայրերում ապրող կանանց։ Ծրագրի նպատակն է կանանց իրավունքների մասին տեղեկատվություն տրամադրել էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջանում ապրող կանանց:
Ընտրված մասնակիցներին կտրամադրվեն կրթական դասընթացներ։ Դասընթացներից հետո մասնակիցները կպատրաստեն տեսահոլովակներ և ֆոտոռեպորտաժներ։ Լավագույնները կհրապարակվեն Tv9news.ge-ի առցանց և սոցիալական ցանցերի էջերում։ Ֆոտո/վիդեո նյութի թեման պետք է արտացոլի կանանց կյանքի, հասարակության մեջ կարծրատիպերի և ենթադրյալ բռնության մասին տեղեկատվությունը:
Մասնակցել ցանկացողները կարող են տեղեկատվություն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
կամ նամակ՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջին: Վերջնաժամկետը՝ մինչև փետրվարի 26-ը։