Աբասթումանում բնակվող Էթերի Բալախաձեն այս տեղափոխությունը սխլաություն է անվանում, քանի որ նրա կարծիքով տուբերկուլիոզով հիվանդների համար այս որոշումը արդյունավետ չի լինի:
Աբասթումանում ասում են, որ հանգստավայրի յուրահատկությունը հենց նրա եղանակն է: Անտառից մրգատու այգիներում տեղափոխված հիվանդանոցի արդյունավետությանը չեն հավատում Աբասթումանում:
Աբասթումանում մինչև 2020 թվականը չորս սեզոնային համաշխարհային կարգի հանգստավայր կդառնա- հայտարարում է տուբերկուլոզի դիմաց պայքարող հիվանդանոցի տնօրենը: Ռեզո Ժղենտը այս հայտարարությունն անում է իշխող կուսակցության ղեկավարության խոստման վրա հենվելով: Սրա համար շրջակա միջավայրի վրա բազմաթիվ փոփոխություններ կլինեն: Դրանցից մեկը Աբասթումանի հիվանդանոցն է, որը Բիձինա Իվանիշվիլիի որոշման համաձայն իր տեղը կփոխի:
Այժմ հիվանդանոցում 55 հիվանդ է բուժվում: Նրանց մեծամսնության բուժումը հիմնականում շարունակվում է 6 կամ 11 ամիս: Հարցված հիվանդները ասում են, որ հիվանդանոցում բուժումը նորմալ է ընթանում, սակայն հանգստավայրից շինության գյուղ տեղաթոխելու դեպքում որքանով արդյունավետ կլինի նրանց բուժումը, պատասխան չեն գտնում:
Աբասթումանի մուտքի մոտ գտնվող 100 մահճակալ պարունակող բժշկական կենտրոն է կառուցվում: Այստեղ տուբերկուլոզով բուժվել կարող են միայն նրանցից 30-ը: Տնօրենը կարծում է, որ բժշկական կենտրոնի տեղը ճիշտ է ընտրված: Մահճակալների թիվը նույնպես նորմալ է: Ըստ հիվանդանոցի տնօրենի, նոր բժշկական կենտրոնի կառուցումը կավարտվի 2019 թ. Մայիսին: Սարքավորման տեղավորումը պետք է տեւի մինչեւ օգոստոս: Հիվանդները նոր բժշկական կենտրոնում բուժումը կսկսեն հաջորդ տարվա աշնանը:
Աբաստումանի մուտքի մոտ թոքերի վարակով հիվանդների վերականգնողական կենտրոնի կառուցումը Սեպտեմբերի 15-ին սկսվեց: «Արալի» ՍՊԸ նախագծի ղեկավարը, տուբհիվանդանոցի տնօրենի նման պարզաբանում է, որ կենտրոնի համար տեղը ճիշտ է ընտրված, ինչ վերաբերվում է շինարարական աշխատանքներին' ինտենսիվ է ընթանում:
Եռահարկ կորպուսը, որը եվրոստանդարտներով կլինի ապահովված, կառուցվում է «Քարթուի» ֆինանսավորմամբ: «Արալի» ՍՊԸ-ն իրականացնում է «Պոզիտիվ» ընկերության պատվերը: