Սամցխե-Ջավախքում ինքնամեկուսացված է 36 անձ
Սամցխե-Ջավախքի վեց մունիցիպալիտետներից հինգում կան ինքնամեկուսացված անձինք: Այս մարդիկ Վրաստան եկել են ինչպես ռիսկային, այդպես էլ ռիսկից դուրս գտնվող երկրներից:
Ինքնամեկուսացված անձինք Ախալցիխեում 18-ն են, Բորջոմում՝ 8, Ասպինձայում՝ 4, Նինոծմինդայում՝ 4, Ադիգենում՝ 2: Հիվանդությունների ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի բաժանմունքի ղեկավարի խոսքով, օտարերկրից եկած անձինք ինքնամեկուսացման օրենքները չեն խախտել: