Խխունջ-Մեսխեթի դարավոր Ճաշատեսակ
Սառույցը որ հալվում է, Մեսխեթում բացվում է խխունջների սեզոնը և նրանից տարբեր ուտեստ, դրանց թվում նաև «խինկալի» են պատրաստում:
Աշնանը սկսած մինչև գարուն նրանք քնած են, և ժողովուրդը նրանց փնտրում են հողում: Բավական երկար աշխատանք է պարունակում և հնարավոր է անարդյունք ավարտվի: 1 կգ –ի պատրաստման համար հարկավոր է 150 խխունջ, իսկ դա գտնելը հեշտ չէ:
Ասպինձայի և Ադիգենի գյուղերում լանջերի վրա եթե հանդիպեք պառկած մարդկանց, ովքեր հողն են փորում, անկասկած խխունջներ են փնտրում կամ հաճույքի կամ էլ իրենց գրպանի համար:
Լեվան Կախաձեն Ռուսթավի գյուղում է բնակվում: Հավաքած խխունջներով կենտրոնական ճանապարհի վրա է կանգնում և հաճախորդների է սպասում:150 խխունջը վաճառում է 20 լարիով:Իսկ 300-ը՛ 35 լարիով:
Նրա նման խխունջներ է փնտրում նաև Իմեդա Ասպանիձեն:Նիջգորի գյուղում «մառանների լանջերում» նա ընկերների հետ է գնում և խխունջներ միասին են հավաքում: Հետո կամ տապակած կամ էլ եփած ուտում են:
Ախալցխացի Լեվան Կիրիմլիշվիլին որոշեց , որ խխունջը մեսխեթում միայն ընտանըական ուտեստ չպետք է լինի և բոլորը պետք է կարողանան այն համտեսել: Երկար չմտածելով, խխունջը իր ռեստորանի ճաշատեսակների ցանկում ներգրավեց:
Խխունջը համեղ լինելուց բացի, նաև օգտակար է: Նրանում պարունակվող Բաղադրիչներում մեկ երրորդով ավելի սպիտակուցներն են, քան հավի ձուն է պարունակում: Պարունակում է նաև բազմաթիվ վիտամիններ:
Սամցխե-Ջավախքը Վրաստանի միակ կողմն է, որտեղ որպես ուտեստ օգտագործում են խխունջը: