Դպրոցը պետք է ավելի շատ սոցիալական ծանրաբեռնվածություն ձեռք բերի. ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջարկությունները պետությանն ու ծնողներին
Սամցխե-Ջավախքի 42 դպրոցներում դասերն անցկացվում են հեռավար կարգով։ Աստիճանաբար աճում է այն հանրակրթական դպրոցների թիվը, որտեղ հայտնաբերվում է կորոնավիրուս, և այս պատճառով ուսումնական հաստատություններն անցնում են առցանց կրթության։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը երեխաների շահերից ելնելով, իշխանություններին դիմում է խորհուրդներով: Ինչ խնդիրներ են ստեղծում հեռավար ուսուցումն ու դեռահասների մեկուսացումը – այս մասին զրուցեցինք ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրի ղեկավար՝ Մակո Կուպարաձեի հետ։
Տիկին Մակո, Վրաստանում կան հարյուրավոր դպրոցներ, որոնք անցել են հեռավար ուսուցման և այս թիվը անընդհատ փոխվում է։ Դպրոցները անցնում են դասարանային ուսուցման, հետո կրկին առցանց, երկու շաբաթ անց, կրկին փոխվում է կարգը... Ուսուցման այս որ հաստատվել է, ի՞նչ ազդեցություն է գործում աշակերտների և կրթության որակի վրա։
Իհարկե, պետք է հաշվի առնել ԱՀԿ-ի, Առողջապահության նախարարության առաջարկությունները և երկրում տիրող իրավիճակը։ Բայց քանի որ դպրոցներում երեխաների վարակվելու հավանականությունը շատ ցածր է, ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ է տալիս կրթությունը շարունակել թե՛ դպրոցներում, թե՛ մանկապարտեզներում։
Հեռավար ուսուցումը դպրոցներին և առաջին հերթին երեխաներին անհավասար պայմանների առջև է կանգնեցնում: Բացի նրանից, որ շատ ավելի լավ են սովորում դպրոց հաճախելիս, նրանք նաև հնարավորություն ունեն շփվելու միմյանց հետ, ֆիզիկական ակտիվության, խաղի և զվարճանալու հնարավորություն, ինչը իրավունքների կոնվենցիայի համաձայն, իրավունքներից մեկն է, որը ոչ մի դեպքում չպետք է մոռանանք: Այս ամենը շատ կարևոր է, որպեսզի երեխան հնարավորություն ունենա դպրոց գնալ, հաճախել դասերին, հավասար մասնակցել։
Այն ֆոնին, որ երեխաների զգալի մասի համար ինտերնետը հասանելի չէ, չունեն լավ զարգացած համակարգչային հմտություններ, ուսուցիչների զգալի մասը նույնպես հնարավորություն չունի առցանց դասերին մասնակցելու, և ուսուցիչների շատ մեծ մասը չունի ոչ միայն համակարգչային հմտություններ, այլև առարկայական հմտություններ: Ունեն գիտելիքների և մանկավարժական հմտությունների բացակայություն: Չգիտի ինչպես վարել առցանց դաս հետաքրքիր և արդյունավետ աշակերտի համար, որպեսզի երեխան հետաքրքրություն և մոտիվացիա ունենա հաճախելու, դասին մասնակցելու, երեխան չքնի, չձանձրանա և չբացակայի:
Սրանք են այն հիմնական փաստարկները, որոնք լսում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ից, թե ինչու պետք է նախապատվություն տրվի դասարաններում դասավանդման գործընթացին: Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ՝ Ղասսան Խալիլն Ախալցխա կատարած այցի ժամանակ ասել է, որ եթե ուսանողները չվերադառնան դասարաններ, կստանանք կորած սերունդ։
Իհարկե, մենք մեկ թիմ ենք, և երբ հանրությանը ներկայացնում ենք ռազմավարություններ և տարբեր խնդիրներ, դա ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսակետն է՝ հարմարեցված Վրաստանի իրականությանը և կարիքներին, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային և գլոբալ հայացքը, որը հիմնված է գիտական հետազոտությունների արդյունքների վրա։
Վերջին երկու տարիների ընթացքում «Կովիդը» մեզ թույլ չի տվել երկարաժամկետ հետազոտություններ անցկացնել, սակայն հիմք է տվել եզրակացություններ անելու ԱՀԿ-ի, Վրաստանի առողջապահության նախարարության և կրթության նախարարության վերաբերյալ։
Կրթության անհավասար որակ, ինտերնետ և տեխնոլոգիաների հասանելիություն. այս ամենին գումարվում է դեռահասների հուզական և հոգեկան վիճակը, ինչն ի հայտ է եկել երկու տարվա մեկուսացման պատճառով: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է նաև այս հարցերի շուրջ, և եթե խոսենք այդ մասին, ի՞նչ է կատարվում այս առումով։
Մենք դա հաշվի ենք առել և դրա համար ունենք նախաձեռնություններ, որոնք իրականացնում ենք տարբեր գործընկեր կազմակերպությունների՝ Հանրային հեռարձակողի, «Կրթություն բոլորի համար» կոալիցիայի, կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված անիմացիոն հեռուստասերիալների ցուցադրությանը։ Դիդակտիկ-անիմացիոն պատմություններում կան երեխաների սիրելի հերոսներն ու կերպարները, որոնք օգնում են երեխաներին ժամանակ անցկացնել տանը, բայց, իհարկե, դա լիովին բավարար չէ։
Ինչ վերաբերում է ծնողին, ապա կարևոր է խրախուսել երեխային հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանեկան միջավայրում: Ընդհանրապես, ինչպես կարելի է երեխայի ժամանակը անցկացնել տանը, ժամանակի որ բաժինը պետք է հատկացնել խաղերին, ազատ ժամանակին զբաղմունքներ առաջարկելը, ֆիզիկական ակտիվությանը, դրա համար ունենք թոք-շոուներ, որոնք, կարծում ենք, շատ հետաքրքիր են ծնողների համար: Շատ լավ մասնագետներ են ներգրավված և շատ լավ տեխնիկական խորհուրդներ են տալիս ծնողներին, թե տանը գտնվելու ժամանակ ինչպես կարելի է երեխային զբաղեցնել ի օգուտ զարգացմանը, այնպես, որ երկու կողմերն էլ ավելի քիչ սթրես ապրեն։ Ծնողը պետք է ավելի շատ ժամանակ անցկացնի երեխայի հետ, պատասխանի նրա հարցերին, շատ կարդա, բավարարի նրա հետաքրքրասիրությունը և նրա ազատ ժամանակը ծախսել տարբեր ակտիվությունների վրա, ցանկացած ընտանեկան պայմաններում հասանելի և երեխայի համար չափազանց օգտակար գործերով։
Վստահաբար կարող եմ ասել, որ ֆիզիկական ակտիվությունը, երեխայի դրսում, անվտանգ միջավայրում լինելը շատ կարևոր է։ Չափազանց կարևոր է նաև, որ ծնողը երեխայի համար կարդա գրականություն, գոնե 15 րոպե հատկացնի երեխայի հետ խաղերի համար: Մեր տեսահոլովակները և թոք շոուները հնարավորութուն են տալիս մասնագետներին բացատրել ծնողներին, թե ինչպես կարելի է ընտանեկան միջավայրում ժամանակը ճիշտ ծախսել ի շահ երեխայի:
Շոշափեցիք շատ հետաքրքիր թեմա, այս հարցը Վրաստանում հիմնականում անտեսված է։ Դասասենյակային և հեռավար ուսուցման հերթափոխը լրացուցիչ խնդիր է ստեղծել ծնողների համար։ Բազմաթիվ ընտանիքներ կան, որտեղ գոնե մեկ անդամ ստիպված է եղել թողնել աշխատանքը, քանի որ երբ դպրոցներն անցնում են հեռավար ուսուցման կամ երբ մանկապարտեզը փակվում է, նրանք երկու շաբաթ չգիտեն, թե տանը մնացած երեխաներին ով է պահելու։ Սա հատկապես բարդացնում է փոքր և միջին տնտեսական վիճակի ընտանիքների սոցիալական վիճակը։
Սա համակարգային խնդիր է, ինչպես այլ խնդիրները, որոնց մենք անդրադարձել ենք։ Համակարգը պետք է հասկանալի լինի կրթության նախարարության և քաղաքապետարանների, դպրոցների և մանկապարտեզների կողմից և ընդունվի համապատասխան որոշումներ: Կրթության և գիտության նախարարության հետ պայմանավորվեցինք, որ ոչ միայն համաճարակի, այլև նորմալ պայմաններում դպրոցը պետք է դառնա սոցիալական մոդել։ Դպրոցը պետք է ավելի շատ սոցիալական ծանրաբեռնվածություն ձեռք բերի, քանի որ դպրոցն ունի ահռելի ենթակառուցվածք, որում ներդրված է պետության բյուջետը: Դպրոցն ունի բոլոր տեսակի կոմունալ հարմարությունները՝ ապահով միջավայր, փակ և բաց մարզահրապարակներ, դպրոցն ունի ազատ սենյակներ, հատկապես դասերից հետո։ Պետք է մտածենք, թե ինչ ծանրաբեռնվածություն պետք է ձեռք բերի դպրոցը դասերի ավարտից հետո, որտեղ լրացուցիչ խնամքի կարիք ունեցող ցանկացած ընտանիքի երեխայի մասին կհոգա պետությունը: Որպեսզի անհրաժեշտության դեպքում, երեխան մնա դպրոցի շենքում, լավ պատրաստված դաստիարակ-ուսուցիչը աշխատի նրանց հետ, առաջարկի մի շարք գործողություններ, այդ գործողությունները կարող են ներառել երեխաներին տնային առաջադրանքների հարցում օգնելը, երեխաներին տարբեր ժամանցի մեջ ներգրավելը, հաշվի առնելով նրանց տաղանդներն ու հետաքրքրությունները: Իսկ եթե երեխային և նրա ընտանիքին անհրաժեշտ է դասերից հետո մնալ դպրոցի տարածքում, ապա անպայման պետք է ապահովվի ճիշտ սննդակարգով:
Լավ գրված և լավ կազմակերպված ծրագիրը պետք է տեւի մի քանի ժամ, օրինակ՝ երկու-չորս կամ վեց ժամ, երբ ընտանիքը կարող է թողնել երեխային՝ ելնելով իր վիճակից, որի ընթացքում պետությունը, կրթության նախարարությունը, քաղաքապետարանը և դպրոցը իրենց վրա են վերցնում երեխայի մասին հոգ տանելու պարտականությունը: Սա կրկնակի օգնություն է: Այս դեպքում կօգնենք ոչ միայն երեխային բարելավել ուսումը, այլ սա մեծ աջակցություն է ընտանիքի համար:
Մենք գիտենք, որ կան խմբեր, հիմնականում մասնավոր դպրոցներում, ծնողները վճարում են, բայց նմանատիպ և լավ կազմակերպված ծրագրերը պետք է աշխատեն հանրային դպրոցներում այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ է: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկեր կազմակերպության հետ սկսում է ծրագիր, որը կոչվում է «Բանավեճի ակումբ», սա չի լինի ծրագրի ուղղակի ընդլայնում, այլ երեխաներին կներգրավի բանավեճի ակումբներում, որտեղ նրանք կկարողանան աշխատել ուսուցիչների և այլ անձանց հետ՝ զարգացնելու իրենց հմտությունները: Սա միանշանակ օգնություն է երեխայի և նրա ընտանիքի համար, և մենք հուսով ենք, որ մեկ-երկու տարի հետո մենք կարող ենք ԿԳՆ-ի հետ աշխատել հաջող, ընդլայնված ուսուցման մոդելի վրա, որը նախարարությունը կներդնի բոլոր դպրոցներում, և որը մասամբ կբավարարի կարիքը և կպատասխանի հարցին, թե ինչ պետք է անի այն ծնողը, որը ստիպված է աշխատել, ով պետք է խնամի երեխային: Իհարկե, սա պետք է լինի պետությունը, պետք է լինի դպրոցը, հոգատար, ինչպես սոցիալական աջակցության մոդելն է և ոչ միայն կրթականն ու դաստիարակչականը։