Մինչև 40 աստիճան տաքություն՝ եղանակը Վրաստանում
Վրաստանում օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի, միևնույն ժամանակ, առաջիկա օրերին սպասվում է ուժեղ քամի։
Առաջիկա օրերին արևելյան Վրաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ և արևելյան քամու ուժգնացում։ Օգոստոսի 22-23-ին ջերմաստիճանը կլինի +15 +35 աստիճանի սահմաններում, քամու արագությունը կհասնի 20-25 մ/վրկ-ի։ Օգոստոսի 24-ին սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը +34 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանում սպասվում է բարձր ջերմաստիճան։ Օգոստոսի 22-23-ին կդիտվի մինչև +39 աստիճան տաքություն, իսկ օգոստոսի 24-ին օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի։ Միաժամանակ սպասվում է ուժեղ արեւելյան քամու ուժգնացում, որը օգոստոսի 22-23-ը կփչի 20-25 մ/վրկ արագությամբ, օգոստոսի 24-ին նույնիսկ կարող է ուժգնանալ մինչեւ 28 մ/վրկ։
Սամցխե-Ջավախքում սպասվում է արևային եղանակ. Օգոստոսի 23-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 32, գիշերը՝ 16 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 30, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 31, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։ Ադիգենում ցերեկը սպասվում է 29, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 27, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 24, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։