Բիձինա Իվանիշվիլին Աբասթումանում է
«Վրացական երազանքի» նախագահը մի քանի օր է, ինչ գտնվում է հանգստավայր Աբասթումանում:
Բնակչությունը նրան նկատել է շինարարական կառույցների մոտակայքում: Նախկին վարչապետը դիտեց հյուրանոցը, որը կառուցվում է հանգստատեղ «Ծիածանի» տեղում:
Տեղացի բիսնեսմեն՝ Գենադի Էնդելաձեն «tv9news.ge»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հուլիսի 4-ին պատրաստվում է հանդիպել Իվանիշվիլիի հետ:
«Ուզում եմ խոսել անձնական հարցերի շուրջ, վաղը կհանդիպենք»:
Մունիցիպալիտետի առաջին անձն ասում է, որ դեռ Իվանիշվիլիի հետ հանդիպում չի ունեցել:
«Դեռ չեմ տեսել: Թե երբ պետք է հանդիպենք – ես չեմ որոշում»,- ասում է Զաքարիա Էնդելաձեն:
Իվանիշվիլին Աբասթումանում բնակավայր սկսեց կառուցել այն ժամանակ, երբ 2018 թվականի ամռանը առաջին անգամ այցելեց հանգստավայր: Սրանից հետո սկսվեց մասշտաբային շինարարական աշխատանքները, ինչպես նաև ջրային համակարգի վերանորոգումը: Փակվեց նաև տուբ հիվանդանոցը, որի փոխարեն կառուցվում է հյուրանոց: