Կիբերհանցագործության մեղադրանքով ձերբակալել են 5 մարդու
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով ոստիկանները Թբիլիսիում ձերբակալել են հինգ մարդու՝ համակարգչային համակարգ անօրինական ներխուժելու և մեծ քանակությամբ գումար գողանալու մեղադրանքով:
Հետաքննությամբ պարզվել է, որ երկու մեղադրյալները, որոնցից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, կոտրել են առցանց տոտալիզատորների և խաղատների օգտատերերի կայքերը, և գաղտնի գումարներ յուրացրել՝ 23 քաղաքացիներին պատկանող բանկային պլաստիկ քարտերից:
Գործակալության տվյալներով` երեք ձերբակալվածները նախկինում դատապարտված են եղել: Բացի այդ, Ռուսաստանի քաղաքացին հեռակա կարգով պատասխանատվության է ենթարկվել:
Ձերբակալվածներից երեքն օգնել են կանխիկացնել ապօրինի յուրացված միջոցները: Քաղաքացիներին պատճառված նյութական վնասի ընդհանուր գումարը կազմել է 72 հազար լարի (24 հազար դոլար):
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` «գողություն» և «համակարգչային համակարգ ինքնակամ ներխուժում» հոդվածներով: Հոդվածով նախատեսվում է վեցից տաս տարվա ազատազրկում: