Վրաստանի անձնագրի «հզորությունը» երկրից դուրս
Վրացական անձնագրեր կրողները կարող են այցելել աշխարհի 116 երկիր առանց վիզայի:
Վրացական անձնագիրը 2021-ի երկրորդ եռամսյակում The Henley Passport Index 2021 միջազգային անձնագրային վարկանիշում գրավեց 50-րդ տեղը:
Այսպիսով, բարելավեց իր դիրքերը մեկ տեղով. 2021 թվականի առաջին եռամսյակում այն գրավել էր 51-րդ տեղը:
Փորձագետները «ամենահզորն» են անվանում այն անձնագրեր, որոնք իրենց սեփականատերերին իրավունք են տալիս այցելել երկրներ և տարածքներ կամ առանց վիզայի կամ ստանալով վիզան մուտք գործելուց հետո: Այսպիսով, Վրաստանի քաղաքացիների համար բաց է աշխարհի 116 երկիր:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են տեղաշարժի ազատությունը և այն պետությունների քանակը, որտեղ կարող է առանց այցեգրի մեկնել տվյալ երկրի անձնագիր ունեցող անձը:
Ամենաբարձր վարկանիշ ունեցող անձնագիրը կրկին ճապոնական է: Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև Սինգապուրը և Գերմանիան:
Ինչ վերաբերում է Վրաստանի հարեւան երկրներին, ապա Ադրբեջանը ցուցակում 76-րդ տեղում է, Հայաստանը` 80-րդ, իսկ Ռուսաստանը մեկ հորիզոնականով առաջ է Վրաստանից` զբաղեցնելով 50-րդ տեղը:
«Henley & Partners»-ը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով ավելի քան 8 միլիարդ դոլար է ներգրավել աշխարհի տարբեր երկրների տնտեսություններում: