Ուշագրավ որոշում Վահագն Չախալյանի նկատմամբ հարուցված քրեական գործով | ՏԵՍԱՆՅՈւԹ
23.10.2021
ՀՀ Կառավարության շենքը զավթելու փորձի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով օրերս կոմիտե էին հրավիրվել Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը ու անակնկալի եկել Քննչական կոմիտեի որոշումից: Հայտնում է Armlur.am-ը։
Ավելի վաղ, հունվարի 28-ին մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որպեսզի գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք։
Նախաքննական մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք մերժվել էին հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, իսկ փաստաբանների բողոքը բավարարվել՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին։ Եվ ահա ամիսներ անց Կոմիտեն որոշել է ավելի խիստ գտնվել: Փաստաբան Միքայել Շխիմյանը ներկայացրել է, թե ինչ քայլի է գնացել Քննչական կոմիտեն:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.