Սոչիում կանցկացվի Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Այսօր Սոչիում կկայանան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, եռակողմ հանդիպումը կանցկացվի ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ և նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին հայտարարության ստորագրման մեկամյակին։
Ըստ Կրեմլի՝ կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև կորոշեն հաջորդ քայլերը, որոնք պետք է նպաստեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
Ըստ Պուտինի մամուլի ծառայության՝ նախատեսվում է նաև դեմ առ դեմ հանդիպում ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Իլհամ Ալիևի հետ։