ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների գործողությունները հիշեցնում են, որ նրանք պատրաստվում են Կարիբյան ճգնաժամի տխուր փորձի կրկնության, սակայն նոր ռազմատեխնիկական բազայի վրա։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Իր ռազմական ենթակառուցվածքով և սպառազինությունների տարբեր՝ այդ թվում ամենաաժամանակակից և գերճշգրիտ տեսակներով մեր սահմաններին շարունակաբար մոտենալու ՆԱՏՕ-ի պլաններն անկասկած տագնապալի գործոն են և իրադրության ապակայունացնող տարր ոչ միայն եվրոպական մայրցամաքում, այլև Եվրաատլանտյան տարածքում»,-ասել է Ռյաբկովը։
Նա հիշեցրել է, որ Մոսկվան ավելի վաղ այլընտրանք էր առաջարկել էսկալացիային՝ ՌԴ սահմանների մոտ նմանատիպ սպառազինության չտեղակայում, ապակայունացնող ուժերի հեռացում, սադրիչ միջոցառումներից, այդ թվում զորավարժություններից հրաժարում։
«Մեզ հարկավոր են երաշխիքներ, այդ երաշխիքները պետք է լինեն իրավական, իրավաբանորեն պարտավորեցնող, մենք ձգտում ենք հասնել դրան»,-ընդգծել է ԱԳ փոխնախարարը։